Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր և ինչ խոսքեր, քննարկումներ, ինչ ծղրտոց, ինչ բնութագրումներ կհնչեին, եթե նախկինում որևէ ղեկավար բյուջեի հաշվին արտերկրում կնոջ ծնունդը նշեր և գրկախառնված նետվեին ջրավազան՝ շնորհիվ Հայաստանում սրանց իշխանությամբ հիացած գոյանքների ու սրանց ընտրող զանգվածի:
Սա արդեն թքել չի, սա՝ այդ արարքը, հավանաբար նման է հանրության վրա «խնչելուն»:
Շուրջ հինգ տարի՝ տարբեր փաթեթավորումներով ու տարբեր փորձանքներով լի...
Իսկ այդ նույն հանրությունը թուլացել ու հաճույք է ստանում՝ արդեն շուրջ հինգ տարի:
Արդեն հիացած «բռնաբարիչների վարպետությամբ»:
Հա՛, փաստորեն ՀՀ անվտանգության ապահովման երաշխիքը մետաղորսիչներով զինվածներն են:
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ